Աղջիկների նրբաճաշակ զգեստներ
Ներկայացնում ենք աղջիկների նրբաճաշակ զգեստներ, որոնք հիանալի կլինեն ինչպես առօրյա, այնպես էլ ավելի պաշտոնական առիթների համար։ Coccodrillo-ում առկա տեսականին ներառում է մոդելներ, որոնց մի մասը լիովին հարմար է աշուն-ձմեռ սեզոնի հարար, իսկ մյուս մասը ստեղծվել է ամառային հանգիստ օրերի համար։ Մեր աղջիկների զգեստները թույլ կտան Ձեր փոքրիկներին իրենց զգալ յուրահատուկ, հարմարավետ և գեղեցիկ: Հագուստի լայն տեսականին թույլ կտա Ձեզ ընտրել կատարյալ հանդերձանք յուրաքանչյուր առիթի համար։ Հատկապես տարածված են տրիկոտաժե և կտորե տեսակները: Մեր հաճախորդները կարող են ընտրել կարճաթև և երկարաթև տեսակներից, անթև մոդելներից և սվիտերի նմանվող ավելի երկար և թրենդային մոդելներից: Coccodrillo-ն ապացուցում է, որ աղջիկների բոլոր տեսակի զգեստները կարող են լինել միաժամանակ գեղեցիկ և հարմարավետ: Ավելին, այս հագուստի տեսակները հասանելի են տարբեր ոճերում, ինչը թույլ է տալիս ծնողներին հագուստն ընտրել իրենց երեխայի կարիքներին համապատասխան: Հագուստը հասանելի է 62-ից մինչև 164 սմ չափսերով: Համեցեք հավաքածուն ուսումնասիրելու:
Աղջկա զգեստներ - տարբեր նախշերով և գույներով
Կախված երիտասարդ աղջկա նախասիրություններից՝ կարող եք ընտրել պարզ և հարթ զգեստներ կամ նախշավոր տեսակներ։ Մենք պատրաստել ենք վանդակավոր և պուտերով մոդելներ, ինչպես նաև սրտիկներով, ծաղիկներով, աստղերով և կենդանական տպագրություններով զարդարված տեսակներ։ Հագուստի այս տեսակի մոդելները հատկապես լավ են համադրվում լեգինսների և զուգագուլպաների հետ, որոնք նույնպես հասանելի են մեր տեսականու մեջ: Աղջկա ինչպիսի՞ զգեստներ ենք մենք առաջարկում: Այստեղ Դուք կարող եք գտնել հետևյալ տեսակները.
- A-տեսակի, ասիմետրիկ կամ ուղիղ,
- շղարշե, բամբակե, տրիկոտաժե կամ գործած,
- երկարաթև և անթև,
- էլեգանտ և դասական կամ ամենօրյա,
- առանց նախշերի և նախշերով,
- կայծակաճարմանդով, կոճակներով, կոճգամներով կամ կապիչով կոճկվող։
Coccodrillo-ի հետ Դուք կարող եք լրացնել Ձեր երեխայի զգեստապահարանը այնպիսի հագուստներով, որոնք կատարյալ կլինեն տարբեր առիթների համար: Իհարկե, մեր աղջիկների զգեստներն ավելին են, քան պարզապես յուրահատուկ դիզայնը. նրանք նաև դիմացկուն են և հարմարավետ: Երեխաների և ծնողների լիարժեք գոհունակություն ապահովելու համար հագուստը պատրաստված է ամենաորակյալ գործվածքներից։
Ստեղծեք յուրօրինակ մանկական հանդերձանք Coccodrillo-ի հետ
Հարկ է նշել, որ բացի խնամքով ընտրված գործվածքներից, մեր մանկական զգեստները ստեղծվում են ըստ մանրամասն էսքիզների։ Ահա թե ինչու են դրանք այդքան խնամքով ենպատրաստված և հարմարավետ են կրելիս։ Գործվածքները շնչող են և միևնույն ժամանակ պաշտպանում են ցրտից: Նույնիսկ կանոնավոր լվացման դեպքում մանկական զգեստների հատկությունները պահպանվում են երկար ժամանակ։ Նրանց անզուգական երկարակեցությունը, որը գնահատվում է մեր հաճախորդների կողմից, հիմնական առավելությունն է: Թեև մեր արտադրանքը հիմնականում առանձնանում է դիզայնով և որակով, հարկ է նշել, որ դրանք ունեն աչքի համար գրավիչ շատ մանրուքներ, ինչպիսիք են ժապավենակապերը, օձիքները կամ բոլորածալքերը: Մանկական զգեստները, որոնք առկա են մեր առցանց խանութում, կդարձնեն յուրահատուկ ցանկացած հանդերձանք:
շ