Բողոքներ

Պատվերի ընդունումից հետո մենք ստուգում ենք առաքվող ապրանքի տեսքը և պատշաճ որակը։ Պատվերի հաստատումից հետո փաթեթավորված պատվերը հանձնվում է առաքող ընկերությանը անվնաս։ Եթե փաթեթը ստանալիս նկատել եք փաթեթավորման վնասվածք կամ պատռվածք, ապա տեղեկացրեք առաքող ընկերության աշխատակիցներին։

Այնուամենայնիվ, եթե անվնաս փաթեթավորման դեպքում Դուք հայտնաբերել եք ոչ պատշատ որակի/վնասված/խոտանված ապրանք, ապա խնդրում ենք կապ հաստատել +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթիից-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին, և մենք սիրով կօգնենք Ձեզ։

Դուք ունեք 14 օր՝ coccodrillo.am առցանց խանութից գնված ապրանքների հետ կապված բողոք ներկայացնելու համար։ Արագ և արդյունավետ գործընթացի համար ուղարկեք մեզ ապրանքը ընթեռնելիորեն լրացված բողոքարկման ձևաթերթիկի հետ միասին (ներբեռնեք այստեղից), ինչպես նաև գրեք այդ մասին [email protected] հասցեին կամ զանգահարեք մեզ։ Հիշեք՛ անպայման պետք է էլ․ նամակին կից ներկայացնել ոչ պատշաճ որակի կամ մեր մեղքով վնասված/խոտան ապրանքի լուսանկարները։

Փաթեթը մեր կողմից ստանալուց հետո 14 օրվա ընթացքում Դուք մեզնից կստանաք հաղորդագրություն բողոքի կարգավիճակի մասին։  Անհոգ եղեք, այս դեպքում ապրանքը հետ ուղարկելու առաքման ծախսերը հոգում ենք մենք։

Ձեզ հուզող հարցերի պատասխանը կարող եք գտնել "Հաճախ տրվող հարցեր" բաժնում։ Հաճելի գնումներ։