ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


1. Սույն կանոնակարգը սահմանում է coccodrillo.am առցանց խանութի (այսուհետ՝ Առցանց խանութ) ընդհանուր պայմանները, «ԲՈՏՏԵԳԱ» ՍՊԸ-ի կողմից (գրանցման հասցե՝ ք. Երևան, 0012, Վահրամ Փափազյան 8), վաճառքի կանոնները և եղանակները, ինչպես նաև սահմանում է «ԲՈՏՏԵԳԱ» ՍՊԸ-ի կողմից էլեկտրոնային անվճար ծառայությունների մատուցման կանոնները, պայմաններն ու առավելությունները։
     

§ 1 Տերմիններ և սահմանումներ


1.     Աշխատանքային օրեր  - շաբաթվա օրերը երկուշաբթիից շաբաթ, բացառությամբ պետական ​​տոն օրերի:
2.     Առաքում - Վաճառողի կողմից փոխադրողի միջոցով Պատվերը Հաճախորդին տրամադրելու փաստացի ակտ:
3.     Փոխադրող - փոստային ծառայության օպերատոր Հայփոստ կամ վաճառողի կողմից մատնանշված այլ առաքող:
4.     Գաղտնաբառ - տառերի, թվերի կամ այլ նշանների համախումբ, որն ընտրվել է Հաճախորդի կողմից Առցանց Խանութում գրանցման ժամանակ, որն օգտագործվում է Առցանց   Խանութում Հաճախորդի Օգտահաշիվ մուտք ապահովելու համար:
5.     Սպառող - ֆիզիկական  կամ իրավաբանական անձ, որի համար ծառայությունները կարող են մատուցվել էլեկտրոնային եղանակով կամ որի հետ կարող է կնքվել Վաճառքի պայմանագիր` Կանոնակարգերի և իրավական դրույթների համաձայն:
6.     Հաճախորդի Անձնական Գրասենյակ նշանակում է յուրաքանչյուր Հաճախորդի համար անհատական ​​վահանակ, որը գործարկվում է նրա անունից՝ Վաճառողի կողմից, այն բանից հետո, երբ Հաճախորդը գրանցվել է և պայմանագիր է կնքել իրեն Օգտահաշիվ տրամադրելու վերաբերյալ:
7.     Մուտքանուն - Հաճախորդի անհատական ​​նույնականացում՝ նրա կողմից որոշված, որը բաղկացած է տառերից, թվերից կամ այլ նշաններից, որոնք անհրաժեշտ են գաղտնաբառի հետ միասին՝ առցանց խանութում Հաճախորդի օգտահաշիվ ստեղծելու համար: Մուտքանունը, դա սովորաբար Հաճախորդի էլ.փոստի հասցեն է:
8.     Կանոնակարգ -առցանց խանութից օգտվելու կանոններ:
9.     Գրանցում - Կանոնակարգով սահմանված կարգով կատարված փաստացի գործողություն, որն անհրաժեշտ է Հաճախորդին Առցանց Խանութի բոլոր գործառույթներից օգտվելու համար:
10.  Վաճառող - «ԲՈՏՏԵԳԱ» ՍՊԸ-ն է, որը գտնվում է Երևան, փ. Վահրամ Փափազյան 8 հասցեյով,  էլ․փոստ՝ [email protected] և միաժամանակ հանդիսանում է առցանց խանութի սեփականատիրոջ բացառիկ ներկայացուցիչ։
11.  Առցանց Խանութի Սեփականատեր - CDRL SPÓŁKA AKCYJNA (CDRL SA), գտնվելու վայրը՝ Pianowo (64-000 Kościan), ul. Kwiatowa 2, Հարկ վճարող համար: PL6981673166, REGON (Ազգային ձեռնարկատիրական ռեգիստրի համար): 411444842, էլ-փոստ։ [email protected]։
12.  Առցանց խանութի կայք – ինտերնետային կայք, որի միջոցով Վաճառողը գործարկում է առցանց խանութը, որը աշխատում է am.coccodrillo.eu և coccodrillo.am դոմեյններով:
13.  Ապրանք - Վաճառողի կողմից առցանց խանութի կայքում ներկայացված ապրանք, որը կարող է լինել Վաճառքի պայմանագրի առարկա:
14.  Տեղեկատվական կրիչ - նյութ կամ գործիք է, որը թույլ է տալիս Հաճախորդին կամ Վաճառողին պահել անձամբ իրեն հասցեագրված տեղեկատվությունը այնպես, որ հետագայում ապահովի տեղեկատվության հասանելիությունը այն նպատակներին, որոնց համար օգտագործվում է այդ տեղեկատվությունը, և որ թույլ է տալիս պահված տեղեկատվությունը պահել առանց փոփոխությունների:
15.  Առք ու վաճառքի պայմանագիր - պայմանագիր, որը կնքվում է առցանց/հեռակա կարգով՝ Հաճախորդի և Վաճառողի միջև Կանոնակարգով սահմանված պայմաններով:
16.  անձնական տվյալ- ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.


§ 2 Առցանց խանութի օգտագործման և ընդհանուր դրույթները։


1.     Առցանց Խանութի բոլոր իրավունքները, ներառյալ՝  հեղինակային  իրավունքները, մտավոր սեփականության իրավունքները նրա անվան, ինտերնետ դոմեյնի, Առցանց խանութի կայքի, ինչպես նաև Առցանց խանութի կայքում տեղադրված ձևանմուշների, ձևերի, պատկերանշանների (բացառությամբ լոգոների և լուսանկարների, որոնք ներկայացված են կայքում ապրանքներ ներկայացնելու նպատակով, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է երրորդ անձանց) պատկանում է Վաճառողին, և դրանց օգտագործումը կարող է իրականացվել միայն օրենքով  սահմանված կարգով և Կանոնակարգին համապատասխան՝ Վաճառողի գրավոր համաձայնությամբ:
2.     Վաճառողը կփորձի առցանց խանութը հասանելի դարձնել ինտերնետ օգտագործողների համար՝ օգտագործելով բոլոր հայտնի վեբ բրաուզերները, օպերացիոն համակարգերը, սարքերի տեսակները և ինտերնետ կապի տեսակները:
Առցանց խանութի կայքից օգտվելու նվազագույն տեխնիկական պահանջներից են՝ վեբ բրաուզերներն, ինչպիսիք են Internet Explorer 11, Chrome 66, FireFox 60, Opera 53, Safari 5 կամ ավելի նոր տեսակները, միացված Javascript-ը, «cookie»-ի ընդունումը և ինտերնետ կապի առնվազն 256 կբ/վրկ թողունակությունը: Առցանց խանութի կայքը օպտիմիզացված է 1024x768 պիքսել էկրանի նվազագույն թույլատրելիության համար:
3.     Վաճառողը օգտագործում է «cookie»-ների մեխանիզմը, որը պահվում է Վաճառողի սերվերի կողմից Հաճախորդի վերջնական սարքի կոշտ սկավառակի վրա, երբ Հաճախորդներն օգտագործում են Առցանց խանութի կայքը: «cookie»-ների օգտագործումը նպատակաուղղված է Խանութի կայքի ճիշտ աշխատանքին Հաճախորդների վերջնական սարքերում: Այս մեխանիզմը չի վնասում Հաճախորդի վերջնական սարքը կամ չի փոխում Հաճախորդի վերջնական սարքերի կամ այդ սարքերում տեղադրված ծրագրային ապահովումը կամ օպերացիոն համակարգը: Յուրաքանչյուր հաճախորդ կարող է անջատել «cookie»- ների մեխանիզմը իր վերջնական սարքի վեբ բրաուզերում: Վաճառողը նշում է, որ «cookie»-ների անջատելը, այնուամենայնիվ, կարող է դժվարություններ առաջացնել կամ խանգարել Առցանց խանութի կայքի օգտագործմանը:
4.     Առցանց Խանութի Կայքի միջոցով պատվեր կատարելու և Առցանց Խանութի կայքի միջոցով մատուցվող էլեկտրոնային ծառայություններից օգտվելու համար Հաճախորդը պետք է ունենա ակտիվ էլեկտրոնային փոստ։5.     Հաճախորդին արգելվում է անօրինական բովանդակություն տրամադրել և օգտվել Առցանց Խանութի կայքից կամ Վաճառողի կողմից տրամադրվող անվճար ծառայություններից՝ օրենքին, պարկեշտությանը հակասող կամ երրորդ անձանց անձնական իրավունքները ոտնահարող եղանակով:
6.     Վաճառողը հայտարարում է, որ ինտերնետի հրապարակային բնույթը և էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը կարող են առաջացնել Հաճախորդի տվյալները չլիազորված անձանց կողմից ձեռք բերելու և փոփոխելու վտանգ, հետևաբար Հաճախորդները պետք է կիրառեն համապատասխան տեխնիկական միջոցներ վերը նշված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Մասնավորապես, նրանք պետք է օգտագործեն հակավիրուսային ծրագրեր և հավելվածներ, որոնք պաշտպանում են համացանցից օգտվողների ինքնությունը։ Վաճառողը երբեք չի խնդրում կամ պահանջում Հաճախորդին իրեն տրամադրել գաղտնաբառ որևէ ձևով:


§ 3 Գրանցում


1.     Հաճախորդի Անձնական Գրասենյակ ստեղծելու համար Հաճախորդը պարտավոր է գրանցվել կայքում, որը անվճար է։
2.     Առցանց խանութում պատվեր իրականացնելու համար գրանցումը պարտադիր չէ։
3.     Գրանցվելու համար Հաճախորդը պետք է լրացնի Վաճառողի կողմից առցանց խանութի կայքում տրամադրված գրանցման ձևը և լրացնելուց հետո էլեկտրոնային եղանակով մուտքագրի (ուղարկի) Վաճառողին՝ ընտրելով համապատասխան գործառույթը գրանցման ձևում: Գրանցման ժամանակ հաճախորդը սահմանում/ստեղծում է անհատական ​​գաղտնաբառ:
4.     Լրացնելով գրանցման ձևը` Հաճախորդը կարող է ծանոթանալ Կանոնակարգին` ընդունելով դրա բովանդակությունը` ձևաթղթում նշելով համապատասխան դաշտը:
5.     Գրանցման ընթացքում հաճախորդը կարող է կամավոր համաձայնություն տալ իր անձնական տվյալների մշակմանը մարքեթինգային նպատակներով՝ գրանցման ձևաթղթում նշելով համապատասխան դաշտը: Այս դեպքում Վաճառողը հստակ տեղեկացնում է Հաճախորդի անձնական տվյալների հավաքագրման նպատակների, ինչպես նաև այդպիսի տվյալների հայտնի կամ սպասվող ստացողների մասին:
6.     Հաճախորդի համաձայնությունը մարքեթինգային նպատակներով իր անձնական տվյալների մշակմանը չի ենթադրում Վաճառողի հետ էլեկտրոնային եղանակով Հաճախորդի Անձնական Գրասենյակի սպասարկման ծառայության մատուցման մասին պայմանագիր կնքում: Համաձայնությունը կարող է հետ կանչվել ցանկացած ժամանակ՝ վաճառողին ներկայացնելով Հաճախորդի համապատասխան դիմումը: Օրինակ, նման դիմում կարող է ուղարկվել Վաճառողի էլ․ հասցեին։
7.     Լրացված գրանցման ձևը ներկայացնելուց հետո Հաճախորդը գրանցման ձևում նշված էլեկտրոնային հասցեով անմիջապես ստանում է Վաճառողի կողմից Գրանցման հաստատումը: Այս պահից պայմանագիր է կնքվում էլեկտրոնային եղանակով Հաճախորդների Անձնական Գրասենյակի սպասարկման ծառայության տրամադրման վերաբերյալ, և Հաճախորդը հնարավորություն է ստանում մուտք գործել Հաճախորդի Անձնական Գրասենյակ և փոփոխություններ կատարել գրանցման ընթացքում տրամադրված տվյալներում:


§ 4 Պատվեր /Օֆերտա/:


1.     Հաճախորդը կարող է առցանց խանութի կայքի միջոցով պատվերներ կատարել, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:
2.     Առցանց խանութի կայքի միջոցով պատվեր կատարող Հաճախորդը կազմում է պատվերը՝ ընտրելով իրեն հետաքրքրող ապրանքները: Ապրանքները կցվում են պատվերին՝ սեղմելով «Ավելացնել զամբյուղին» կոճակը տվյալ ապրանքների տակ, որոնք ներկայացված են Առցանց խանութի կայքում (որտեղ Հաճախորդը պետք է ընտրի նաև Ապրանքի չափը): Պատվերն ամբողջությամբ կազմելուց և «Զամբյուղում» առաքման եղանակը և վճարումը կատարելու պահից Հաճախորդը կատարում է պատվեր՝ ուղարկելով պատվերի ձևը Վաճառողին և ստանում է պատվերի համարով պատվերի հաստատման ծանուցում: Ամեն անգամ պատվեր ներկայացնելուց առաջ Հաճախորդը տեղեկատվություն է ստանում ընտրված ապրանքի և առաքման ընդհանուր գնի, ինչպես նաև բոլոր լրացուցիչ ծախսերի մասին, որոնք նա պարտավոր է կրել Վաճառքի պայմանագրի հետ կապված:
3.     Տեղադրելով Պատվեր` Հաճախորդը ներկայացնում է պատվերի առարկա հանդիսացող Ապրանքների վաճառքի Պայմանագիր կնքելու առաջարկ:
4.     Պատվերը կատարելուց հետո Վաճառողը ուղարկում է պատվերի ընդունման հաստատման նամակը Հաճախորդի կողմից տրամադրված էլ. փոստի հասցեին: Պատվերի հաստատման մասին տեղեկատվությունը Վաճառողի հայտարարությունն է առաջարկի ընդունման մասին, որը նշված է §4 բաժնի 4-րդ կետում, և Հաճախորդի կողմից այն ստանալուց հետո կնքվում է վաճառքի պայմանագիր:
5.     Վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Վաճառողը հաստատում է իր պայմանները՝ դրանք ուղարկելով Հաճախորդի էլ. փոստի հասցեին, որը տրամադրվել է պատվերի տեղադրման ընթացքում:


§ 5 Վճարում


1.     Առցանց Խանութի Կայքի Ապրանքների կողքին տեղադրված գները համախառն գներ են և չեն ներառում տեղեկատվություն առաքման և լրացուցիչ այլ ծախսերի մասին, որոնք Հաճախորդը պետք է կրի գնման հետ կապված, ինչի մասին Հաճախորդը տեղեկացվում է առաքման եղանակն ընտրելիս և պատվերը կատարելիս:
2.     Հաճախորդը պատվիրված ապրանքի համար կարող է ընտրել վճարման հետևյալ տարբերակները.
ա․ Վճարային քարտ (ARCA, Visa, MasterCard, American Express, МИР),
բ․ Idram վճարային համակարգ։
գ․ Վաճառողի կողմից մատնանշված այլ վճարային համակարգ կամ վճարման տարբերակ:
§ 6 Առաքում
1.     Վաճառողը առաքումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
2.     Վաճառողը պարտավոր է Առքուվաճառքի Պայմանագրի առարկա հանդիսացող Ապրանքները առաքել առանց թերությունների:
3.     Վաճառողը հրապարակում է տեղեկատվություն պատվերների իրականացման և առաքման համար անհրաժեշտ աշխատանքային օրերի մասին:
4.     Առցանց Խանութի Կայքում նշված պատվերի առաքման և կատարման ժամկետը հաշվարկվում է աշխատանքային օրերով:
5.     Պատվիրված Ապրանքները Հաճախորդին առաքվում են փոխադրողի միջոցով պատվերի ձևաթղթում նշված հասցեով:
6.     ՀայՓոստ մասնաճյուղում առաքանին Ինքնուրույն վերցնելու  դեպքում՝ առաքման հասցեն կլինի պատվիրատուի կողմից պատվիրելու ժամանակ ընտրված ՀայՓոստի մասնաճյուղի հասցեն:
7.     Ապրանքներն ուղարկելու օրը Վաճառողի կողմից այն ուղարկելու հաստատող տեղեկատվություն է ուղարկվում Հաճախորդի էլեկտրոնային հասցեին:
8.     Վաճառողը Առաքման առարկա հանդիսացող ծանրոցին ավելացնում է գնման անդորրագիրը, որը ներառում է Ապրանքի վճարային արժեքը և առաքման ծախսերը:

                         
§ 7 Երաշխիքային պարտավորություններ


1.     Վաճառողն ապահովում է ապրանքի առաքումն առանց  թերությունների: Վաճառողը պատասխանատվություն է կրում Հաճախորդի առջև, եթե ապրանքն ունի թերություն (երաշխիքային պարտավորություններ), եթե հաճախորդը այդ մասին գրավոր տեղեկացրել է Վաճառողին 14-օրյա ժամկետում՝ կցելով ապրանքի լուսանկարը:
2.     Եթե ապրանքն ունի թերություններ, հաճախորդը կարող է.
Ա. հայտ ներկայացնել գնի իջեցման կամ Առքուվաճառքի պայմանագրի չեղարկման համար, եթե Վաճառողը անմիջապես և առանց ավելորդ անհարմարությունների հաճախորդին չի փոխարինում թերի Ապրանքը առանց թերությունների Ապրանքով կամ վերացնում է առկա թերությունը:
Այս սահմանափակումը չի կիրառվում, եթե Ապրանքներն արդեն փոխարինվել կամ վերանորոգվել են Վաճառողի կողմից, կամ եթե Վաճառողը չի կատարել ապրանքը լավ որակի ապրանքով փոխարինելու կամ թերությունները վերացնելու պարտավորությունը: Հաճախորդը կարող է վաճառողի առաջարկած թերությունը վերացնելու փոխարեն պահանջել ապրանքը փոխարինել նորով, կամ կարող է պահանջել թերությունը վերացնել, եթե հնարավոր չէ ապրանքի փոխարինումը իրականացնել հաճախորդի ընտրած եղանակով կամ չափազանց մեծ ծախսեր է պահանջում վաճառողի առաջարկած եղանակի համեմատ։
Ավելորդ ծախսերը գնահատելիս հաշվի են առնվում արտադրանքի արժեքը առանց թերությունների, թերության տեսակը և նշանակությունը, ինչպես նաև հաճախորդին սպառնացող անհարմարությունները:
Բ. Պահանջել փոխարինել ոչ պատշաճ որակի ապրանքը առանց թերությունների կամ վերացնել թերությունը: Վաճառողը պարտավոր է թերի ապրանքը փոխարինել առանց թերությունների ապրանքով կամ ողջամիտ ժամկետում վերացնել թերությունը ՝ առանց հաճախորդի համար ավելորդ անհարմարությունների:
Վաճառողը կարող է հրաժարվել բավարարել հաճախորդի պահանջը, եթե թերի Ապրանքը Վաճառքի պայմանագրին համապատասխանեցնելը հաճախորդի հայեցողությամբ ընտրված ձևով անհնար է կամ կպահանջի անհիմն ծախսեր՝ համեմատած Վաճառքի պայմանագրին համապատասխանության այլ հնարավոր եղանակի հետ: Վերանորոգման կամ փոխարինման ծախսերը կրում է Վաճառողը:
3.     Հաճախորդը պարտավոր է թերություններով ապրանքը հասցնել վաճառողի հասցեին: Առաքման արժեքը հոգում է վաճառողը:

4.     Վաճառողը պատասխանատվություն է կրում երաշխիքի համար, Եթե ապրանքը հաճախորդին առաքելու պահից 14 օրվա ընթացքում հայտնաբերվել է թերություն:


§ 8 Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձ


1.     Ապրանքի կամ առքուվաճառքի պայմանագրի կատարման հետ կապված ցանկացած պահանջ կամ հարց հաճախորդը կարող է ներկայացնել ցանկացած ձևով: Այն է ՝ ուղարկելով նամակ հաճախորդների սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ՝ [email protected], կամ գրավոր ձևով, ուղարկելով նամակ վաճառողի գլխամասային գրասենյակի հասցեով, որը նշված է Կանոնակարգի § 1-ին գլխի 13 կետում՝     կից ներկայացնելով ապրանքի լուսանկարները։
Հաճախորդը կարող է օգտագործել վաճառողի կողմից տրամադրված հայցի ձևաթերթիկը - Հայցի ձևաթերթիկ (.pdf)
2.     Բողոք պարունակող հարցման օրվանից 14 օրերի ընթացքում Վաճառողը պատասխան կուղարկի ապրանքի կամ առքուվաճառքի պայմանագրի կատարման հետ կապված   բողոքին, որի մասին հայտնել է հաճախորդը:


§ 9 Երաշխիք


1.     Վաճառողի կողմից վաճառվող ապրանքների վրա կարող է գործել ապրանքների արտադրողի կամ դիստրիբյուտորի կողմից տրամադրված երաշխիք:
2.     Ինչ վերաբերում է երաշխավորված ապրանքներին, ապա երաշխիքի լինելիության և բովանդակության մասին տեղեկատվությունը ամեն անգամ ներկայացվում է առցանց խանութի     կայքում:


§ 10 Առքուվաճառքի պայմանագրի չեղարկում


1.     Պայմանագիր կնքած հաճախորդը կարող է առանց որևէ պատճառաբանության հրաժարվել դրանից՝ 14  օրվա ընթացքում:
2.     Պայմանագրից հրաժարվելու ժամանակահատվածը սկսվում է սպառողի կողմից՝ ապրանքը ձեռք բերելու հայտ ուղարկելու պահից:
3.     Սպառողը կարող է լուծել Պայմանագիրը՝ Վաճառողի +3749690065 հեռախոսահամարին զանգելումիջոցով, կամ Վաճառողին ներկայացնելով հրաժարվելու մասին հայտարարագիր: Այս հայտարարագիրը կարող է ներկայացվել, օրինակ, գրավոր՝ Վաճառողի հասցեով, կամ էլ. Փոստի միջոցով՝ Վաճառողի հասցեով, այսինքն՝ [email protected]: Հայտը կարող է ներկայացվել ձևաթղթի վրա, որի նմուշը Վաճառողը տեղադրել է Առցանց խանութի կայքում հետևյալ հասցեով՝Պայմանագրից  հրաժարվելու ձևաթուղթ (.pdf).
4.     Մինչև առաքիչին հանձնելու պահը  Պայմանագրից հրաժարվելու դեպքում այն համարվում է անվավեր: Պատվերն առաքման ընկերությանը հանձնելուց հետո Սպառողի կողմից հրաժարվելուդեպքում՝ Ապրանքը հետ է վերադարձվում Սպառողի  միջոցներով, որից հետո կատարվում է միայնԱպրանքի  գնի հատուցում /առանց առաքման արժեքի/:
5.     Սպառողը պարտավոր է անմիջապես վերադարձնել Ապրանքը Վաճառողին, բայց Պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրվանից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում։ Ժամկետը պահպանելու համար բավական է Ապրանքը վերադարձնել մինչև ժամկետի ավարտը COCCODRILLO ստացիոնար խանութ-սրահ, որը գտնվում է ք.Երևան, Գայի պողոտա 16  հասցեյով (Mega MOL առևտրի կենտրոն):
6.     Պայմանագրից հրաժարվելու դեպքում Սպառողը կրում է միայն վերադարձի անմիջական ծախսերը:
7.     Վաճառողը վերադարձնում է դրամական միջոցները՝ օգտագործելով վճարման նույն եղանակը, ինչ Սպառողը:
8.     Սպառողը Պայմանագրից հրաժարվելու իրավունք չունի, այն դեպքերում, երբ ապրանքները առաքվում են կնքված փաթեթավորմամբ, որոնց փաթեթավորումը բացելուց հետո հնարավոր չէ վերադարձնել առողջության կամ հիգիենայի նկատառումներից ելնելով և եթե փաթեթավորումը բացվել է առաքումից հետո:


§ 11 Անվճար ծառայություններ


1.     Վաճառողը հաճախորդներին տրամադրում է անվճար էլեկտրոնային ծառայություններ.
a.     Նորությունների տեղեկագրի ուղարկում,
b.     Հաճախորդների անձնական գրասենյակի սպասարկում,
c.      Այլ անվճար ծառայություններ, որը Վաճառողը նախապես կնշի իր կայքում։
1.     Վերոնշյալ պարագրաֆ §11 կետ 1-ում նշյալ ծառայությունները մատուցվում են շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:
2.     Վաճառողն իրեն իրավունք է վերապահում ընտրել և փոփոխել նշված ընտրված ծառայությունների հասանելիության տեսակը, ձևը, ժամանակը և եղանակը, որի մասին նա կտեղեկացնի Հաճախորդներին Կանոնակարգի փոփոխություններին համապատասխան:
3.     Նորությունների տեղեկագիր ծառայությունից կարող է օգտվել ցանկացած Հաճախորդ, ով մուտքագրում է իր էլ. հասցեն՝ օգտագործելով Վաճառողի կողմից Առցանց խանութի կայքում տրամադրված գրանցման ձևը: Լրացված գրանցման ձևը ներկայացնելուց հետո Հաճախորդը անմիջապես կստանա ակտիվացման հղում գրանցման ձևում նշված էլ. փոստի հասցեով՝ Նորությունների տեղեկագրին բաժանորդագրությունը հաստատելու համար: Հղումը ակտիվացնելուց հետո Հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր տեղեկագրի ծառայության էլեկտրոնային եղանակով տրամադրման վերաբերյալ։
Հաճախորդը գրանցման պահին գրանցման ձևում կարող է լրացուցիչ նշել համապատասխան դաշտը, որպեսզի բաժանորդագրվի Նորությունների տեղեկագիր ծառայությանը:
4.     Նորությունների տեղեկագիր ծառայությունը բաղկացած է Վաճառողի կողմից էլեկտրոնային հասցեով հաղորդագրություններ ուղարկելուց, որոնք պարունակում են տեղեկատվություն Վաճառողի նոր ապրանքների կամ ծառայությունների մասին: Վաճառողի կողմից տեղեկագիրը ուղարկվում է բոլոր բաժանորդագրված հաճախորդներին:
5.     Տեղեկագրի յուրաքանչյուր հաղորդագրություն, որն ուղղված է տվյալ հաճախորդներին, ներառում է, մասնավորապես, տեղեկություններ ուղարկողի մասին, լրացված "թեմա" դաշտը, որում նշված է ուղարկման բովանդակությունը, և տեղեկատվություն անվճար տեղեկագրի ծառայությունից հրաժարվելու հնարավորության և եղանակի մասին:
6.     Հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել նորություններ ստանալուց՝ սեղմելով ուղարկված յուրաքանչյուր էլ. նամակում պարունակվող համապատասխան հղման վրա կամ անջատելով Հաճախորդի անձնական գրասենյակի համապատասխան դաշտը:
7.     Հաճախորդների Անձնական գրասենյակ Ծառայությունը հասանելի է գրանցումից հետո Կանոնակարգում նկարագրված պայմաններով և բաղկացած է Հաճախորդին առցանց խանութի կայքում հատուկ վահանակի տրամադրումից, որը թույլ է տալիս Հաճախորդին փոխել գրանցման ընթացքում իր կողմից տրամադրված տվյալները, ինչպես նաև հետևել պատվերների կարգավիճակին և արդեն ավարտված պատվերների պատմությանը:
8.     Գրանցված հաճախորդը կարող է հայտ ներկայացնել Վաճառողին՝ իր Օգտահաշիվը ջնջելու համար: Հաճախորդի օգտահաշվի ջնջելու գրծընթացը կարող է կատարվել հարցումն ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում:
9.     Վաճառողն իրավունք ունի արգելափակել Հաճախորդի անձնական Գրասենյակի մուտքը և անվճար ծառայությունների հասանելիությունը, եթե Հաճախորդը գործում է ի վնաս Վաճառողի կամ այլ Հաճախորդների, եթե Հաճախորդը խախտում է օրենքը կամ Կանոնակարգերը, ինչպես նաևՀաճախորդի անձնական Գրասենյակի մուտքը և անվճար ծառայությունների հասանելիության արգելափաումը արդարացված են անվտանգության նկատառումներից ելնելով, մասնավորապես՝ հաճախորդի կողմից Առցանց խանութի կայքի անվտանգության խախտում կամ հաքերային այլ գործողություն է նկատվել: Հաճախորդի անձնական Գրասենյակ մուտքի և անվճար ծառայությունների հասանելիության արգելափակումը վերոնշյալ պատճառներով շարունակվում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լուծելու այն խնդիրը, որն ընկած արգելափակման հիմքում: Վաճառողը պարտավոր է Հաճախորդին տեղեկացնել Հաճախորդի անձնական Գրասենյակի մուտքի և անվճար ծառայությունների հասանելիության արգելափակման մասինէլեկտրոնային եղանակով ՝ Հաճախորդի կողմից գրանցման ձևաթղթում նշված էլ․հասցեով:


§ 12 Անձնական տվյալների պաշտպանություն


1.     Անձնական տվյալների պաշտպանության կանոնները սահմանված են Գաղտնիության քաղաքականության մեջ:
 

§ 13 Պայմանագրի դադարեցում (չի տարածվում առքուվաճառքի պայմանագրերի վրա):


1.     Ինչպես Սպառողը, այնպես էլ Վաճառողը կարող են ցանկացած պահի և առանց բացատրության դադարեցնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ հաշվի առնելով մյուս կողմի կողմից ձեռք բերված իրավունքները մինչև վերը նշված համաձայնագրի դադարեցումը և ստորև նշված դրույթը:
2.     Գրանցված Սպառողը խզում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ Վաճառողին ուղարկելով խզման վերաբերյալ համապատասխան հայտարարություն՝ օգտագործելով հեռահաղորդակցության ցանկացած միջոց, որը Վաճառողին թույլ է տալիս կարդալ Սպառողի մտադրության մասին հայտարարությունը:
3.     Վաճառողը խզում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ Սպառողինուղարկելով ծանուցում գրանցման ընթացքում Սպառողի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին:


§ 14 Վերջնական դրույթներ


1.     Վաճառողը պատասխանատվություն է կրում պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, սակայն Սպառողների հետ կնքված պայմանագրերի դեպքում Վաճառողը պատասխանատվություն է կրում միայն դիտավորյալ վնասի դեպքում և Ձեռնարկատեր հանդիսացող Սպառողի կրած փաստացի վնասների սահմաններում:
2.     Սույն Կանոնների բովանդակությունը կարող է ցանկացած պահի գրանցվել տպագրության, կրիչի վրա պահելու կամ խանութի կայքից ներբեռնելու միջոցով:
3.     Կնքված առքուվաճառքի պայմանագրով վեճի ծագման դեպքում կողմերը կփորձեն այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով: Սույն Կանոնակարգից բխող վեճերի լուծման համար կիրառելի է ՀՀ օրենսդրությունը է:
4.     Վաճառողը տեղեկացնում է Սպառողին արտադատական ​​բողոքարկման և գումարի վերադարձման ընթացակարգից օգտվելու հնարավորության մասին:
5.     Վաճառողը իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել սույն Կանոնակարգերում: Վաճառողի կողմից ընդունված բոլոր պատվերների կատարումը մինչև նոր Կանոնակարգերի ուժի մեջ մտնելը, իրականացվում են Հաճախորդի պատվերի տեղադրման օրը գործող Կանոնակարգերի հիման վրա: Կանոնակարգի փոփոխությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ Խանութի կայքում հրապարակվելու օրվանից 7-րդ օրը:
6.     Վաճառողի հետ պայմանագրերը կնքվում են հայերեն լեզվով:
7.     Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 01.09.2023թ.