Ակցիաներ և գնային քաղաքականություն

Այստեղ կարող եք գնտել մանրամասն տեղեկատվություն ընթացիկ զեղչերի և ակցիաների մասին։ Կամ պարզապես այցելեք "Զեղչ" բաժինը՝ կայքի առաջնաէջում։ Ինչպես նաև կարող եք ծանոթանալ ընթացիկ ակցիաների մասին կայքի առաջնաէջում կամ բաժիններում տեղադրված վահանակներից։ Յուրաքանչյուր ապրանքի ստորին մասում նշվում է ապրանքի սկզբնական գինը, այնուհետև զեղչված գինը։ Այնպես որ, եթե գտել եք ապրանք, որի վրա նշված է սկզբնական գին, ապա զեղչված գին, ապա այն զեղչված է:

Վաճառասրահներում և առցանց-խանութում ներկայացված ապրանքների վաճառքի գները նույնն են։ Բացառություն կարող են կազմել այն խիստ սահմանափակ ապրանքները, որոնց վրա կիրառվել է հատուկ կարճաժամկետ զեղչ միայն առցանց խանութում՝ առցանց վաճառքը խթանելու համար, կամ հակառակը՝ միայն վաճառասրահներում վաճառքը խթանելու համար։ Նման դեպքերում կիրառվող զեղչերի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացվում է կայքում։

Ակցիաների մեծ մասը հակված է նույնը լինել ինչպես վաճառասրահներում, այնպես էլ առցանց խանութում: Որպես բրենդ՝ մենք փորձում ենք երկու ուղղություններում էլ ապահովել միևնույն գովազդային քաղաքականությունը։ Սակայն կարող են լինել որոշակի հատուկ առաջարկներ, որոնք կիրառելի են միայն վաճառասրահների կամ առցանց խանութի համար և ունեն սահմանափակ տևողություն կամ կիրառություն։ Մեր մարքեթինգային հաղորդակցության ընթացքում մենք միշտ մանրամասն տեղեկացնում ենք հաճախորդներին մեր ակցիաների և զեղչերի մասին, ինչպես նաև նման ակցիաների մասին տեղեկատվությունը ներկայացվում է կայքում։

Մեր տեսականին բաժանված է տարիքային խմբերի և դրան համապատասխան չափսերի: Կարող է պատահել, որ նույն արտաքին տեսք ունեցող (կամ արտաքինից նման) ապրանքը հասանելի է մի քանի տարիքային խմբերի համար (օրինակ նորածիններ, երեխաներ և դեռահասներ), այդ իսկ պատճառով կարող են լինել գների տարբերություններ՝ կախված նրանից, թե որ տարիքային խմբին է պատկանում ապրանքը, և դա նորմալ է։

Նոր հավաքածուի նույն մոդելի տարբեր գունային տարբերակների սկզբնական վաճառքի գները նույն են: Գնային տարբերությունը թույլատրվում է զեղչերի և հատուկ ակցիաների ժամանակահատվածում: Որոշ մոդելների զեղչելու և գովազդելու որոշումը հիմնված է վաճառքի միտումների հիման վրա: Հետևաբար, կարող է պատահել, որ մոդելի մեկ գույնը զեղչվի, իսկ մյուս գույները մնան անփոփոխ կամ զեղչվեն տարբեր գնային սանդղակով կամ տարբեր զեղչի տոկոսով:

Մեր զեղչերի և ակցիաների մասին առաջինը իմանալու համար անդամագրվեք մեր տեղեկագրին։

Ձեզ հուզող հարցերի պատասխանը կարող եք գտնել "Հաճախ տրվող հարցեր" բաժնում։ Հաճելի գնումներ։