Բաճկոններ և վերարկուներ

Ցուցադրել ֆիլտրերը Թաքցնել ֆիլտրերը
Գնման տարբերակները
Գույն
Չափս
Գին
Ցուցադրել ֆիլտրերը
Ցուցադրել ֆիլտրերը

Տղաների ձմեռային և գարնանային բաճկոններ

Coccodrillo-ի տղաների ձմեռային և գարնանային բաճկոնների տեսականին ծավալուն է և բազմակողմանի: Հասանելի մոդելները տարբերվում են դիզայնով, հաստությամբ և գույներով: Նման լայն ընտրությունը շատ ավելի հեշտ է դարձնում գնումները, ինչը գնահատվում է ծնողների կողմից։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել տղաների համար նախատեսված ձմեռային բաճկոններ, որոնք համապատասխանում են իրենց փոքրիկի պահանջներին: Սպորտային դիզայնը թույլ կտա վայելել ցանկացած բացօթյա գործունեություն՝ լինի դա դրսում խաղալ թե զբոսանք։ Ավելին, ցրտից պաշտպանող հատկության շնորհիվ տղաների ձմեռային բաճկոնները կարող են օգտագործվել թե նախադպրոցական, և թե դպրոցական ժամանակահատվածում։ Որոշ նմուշներ երկկողմանի են, այպես որ կարելի է հագուստը համապատասխանեցնել տվյալ բաճկոնի ոճին: Ծնողները կարող են ընտրել գլխարկներ կամ ձեռնոցներ, որոնք կարելի է համադրել տղաների ձմեռային բաճկոնների հետ: Այս ապրանքները ևս կարող եք գտնել մեր առցանց խանութում։ Ցուրտ օրերին օգտակար կլինեն նաև համապատասխան կոշիկները։ Մենք հավատում ենք, որ տղաների համար նախատեսված մեր ձմեռային և գարնանային բաճկոնները կուրախացնեն և՛ Ձեզ, և՛ Ձեր երեխային:

Յուրահատուկ ոճով տղաների բաճկոններ

Coccodrillo-ի տղաների համար նախատեսված բոլոր բաճկոնները յուրահատուկ ոճի և որակի միաձուլում են: Հագուստը ոչ միայն պաշտպանում է եղանակային անբարենպաստ պայմաններից, այլև բացառիկ տեսք է հաղորդում: Մեր բաճկոնները անշուշտ օգտակար են նույնիսկ երբ ջերմաստիճանը իջնում է զրոյից ցածր: Բաճկոնների կրելն ասոցացվում է ջերմության և հարմարավետության հետ, ինչի պատճառով էլ երեխաները պատրաստ են հաճույքով կրել նրանց։ Համապատասխան կոշիկներով, ձեռնոցներով և գլխարկով համադրված այս հագուստը հանդիսանում է ձմեռային հիմնական հանդերձանք: Coccodrillo-ի շնորհիվ Ձեր երեխան կլցվի ուրախությամբ ձյան հետ զվարճանքների ընթացում: Տղաների համար նախատեսված բաճկոնները հիանալի են լեռնադահուկային սպորտի համար, իսկ ավելի թեթև բաճկոնները հիանալի ընտրություն են աշուն/գարուն սեզոնի համար: Մեր առաջարկում Դուք կարող եք գտնել բաճկոնների բոլոր տեսակները, այնպես որ անպայման կստեղծեք կատարյալ ոճ Ձեր փոքրիկի համար:

Ապրանքներ, որոնք նախագծված են Ձեր երեխայի համար

Ծնողների հետ զբոսանք, մարզումներ դպրոցում, խաղահրապարակում խաղալ - այս ամենը պահանջում են ժամանակ անցկացնել դրսում, որտեղ և երեխան հանդիպում է ձմռան ցրտին և տհաճ պայմաններին: Ահա թե ինչու է անհրաժեշտ ճիշտ հագուստ ընտրել։ Որպես ծնող դուք պետք է ուշադրություն դարձնեք ոչ միայն գլխարկին կամ ձեռնոցներին, այլև տղայի համար նախատեսված համապատասխան բաճկոնին։ Սա Ձեր երեխայի անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու միակ միջոցն է: Հիշեցնենք, որ մեր առցանց խանութում կարող եք գտնել ինչպես գարուն-ամառ, այնպես էլ աշուն-ձմեռ սեզոնների հավաքածուներ։ Տեսականին ներառում է նաև անջրանցիկ մոդելներ։ Այս տեսականին լինում է տարբեր չափսերի, ուստի սիրով հրավիրում ենք ծանոթանալու մեր տեսականուն: Տղաների ձմեռային բաճկոնները սպասում են Ձեզ և Ձեր երեխաներին։